Մեքսիկայում լրագրող է սպանվել. նրա մարմինը հայտնաբերվել է գլխատված վիճակում
Diario el Mundo պարբերականը հայտնել է Մեքսիկայի Վերակրուս նահանգում իր թղթակցի սպանվելու մասին, հաղորդում է РИА Новости-ն:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քրեական քրոնիկոն լուսաբանող լրագրողի գլխատված մարմինը հայտնաբերվել է երկաթուղային գծերի մոտակայում:
Այս տարվա ընթացքում սա չորրորդ դեպքն է, երբ Մեքսիկայում մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ լրագրող է սպանվում:










