Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 14 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 268 400 դեպք է գրանցվել: 224 800 վարակակիր ապաքինվել է, 4947-ը՝ մահացել:
Ռուսաստանում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 1 041 007 դեպք է արձանագրվել. 856 458 մարդ ապաքինվել է, 18 135-ը՝ մահացել:










