Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում մոտորանավակը մեծ արագությամբ բախվել է բեռնանավին. կա 4 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)

05:24 • 10.09.20

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում մոտորանավակը մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ափին գտնվող բեռնանավին, կա 4 զոհ, ևս 4 մարդ տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է, հաղորդում է Life.ru-ն:

Նախնական տվյալներով՝ մոտորանավակը մեծ արագությամբ ընթացել է դեպի գետային նավահանգիստ, սակայն մթության պայմաններում վարորդը չի նկատել ափին կայանված բեռնանավը:

Բոլոր զոհերը մոտորանավակում են գտնվել: Տուժածերից մեկը 4-ամյա տղա է, որի մոտ ողնաշարի և որովայնի փակ վնասվածքներ, ինչպես նաև՝ ուսի կոտրվածքներ են հայտնաբերվել: Նրա վիճակը գնահատվում է ծանր: