Տարվա սկզբին իմացել ենք կորոնավիրուսի վտանգավորության մասին, բայց դա թաքցրել ենք. Թրամփ

01:33 • 10.09.20

ԱՄՆ իշխանությունները, տարվա սկզբին իմանալով նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին, ըստ էության, թաքցրել են դա՝ երկրում խուճապից, ինչպես նաև՝ անհատական պաշտպանության միջոցների և բժշկական այլ պարագաների գնաճից խուսափելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Վերջին բանը, որ պետք է ցույց տայինք, խուճապը, անհանգստությունն ու վախն էին: Մենք պետք է մտածեինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվելու: Չէի ցանկանում բացականչելով ու ճչալով մոտեցող վտանգի մասին զգուշացնել: Մենք խուճապ տարածելու փոխարեն պետք է հանգստություն դրսևորեինք»,- բացատրել է Թրամփը:

Ավելի վաղ CNN հեռուստաընկերության եթերով հեռարձակված մի ռեպորտաժում ասվում էր, որ Թրամը մինչև կորոնավիրուսի լայն տարածումը երկրում տեղյակ է եղել դրա վտանգավոր լինելու մասին:

Հարցին, թե արդյոք դիտմամբ են մոլորության մեջ գցել հանրությանը՝ կապված կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների հետ, Թրամփն արձագանքել է.

«Միգուցե: Ամբողջ աշխարհում միանգամից սկսեցին դիմակներ, արտահագուստ ու նմանատիպ այլ բժշկական պարագաներ գնել: Մենք չէինք ուզում, որ գները հանրության համար ոչ անհասանելի գների հասնեն: Այդ առումով ես կհամաձայնեմ Ձեզ հետ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 6.3 միլիոն դեպք է գրանցվել: