Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 900 հազարը. ТАСС

02:48 • 10.09.20

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 900 հազարը, հաղորդում է ТАСС-ը:

Մահացության ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ մահվան 190 649 դեպքով: Երկրորդը Բրազիլիան է (127 464), երրորդը՝ Հնդկաստանը (73 890):

Ամբողջ աշխարհում մինչ այժմ ավելի քան 27 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: