«Չեմ կարող մոռանալ պատմական պահը, երբ այդ գեղեցիկ և սուրբ վայրում ամուր սեղմեցի Ձերդ գերազանցության ձեռքը»․ Կիմ Չեն Ընի՝ Թրամփին ուղղված նամակները հանրայնացվել են

17:26 • 10.09.20

Ամերիկացի լրագրող Բոբ Վուդվարդն իր նոր գրքում ներառելու համար ծանոթացել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված «սիրառատ» նամակների բովանդակությանը, ըստ որի՝ կորեացի առաջնորդը «շողոքորթում» է գործող նախագահին, իսկ Բարաք Օբամային «հիմար» անվանում, հայտնում է Daily Mail պարբերականը։

«Չեմ կարող մոռանալ այդ պատմական պահը, երբ այդ գեղեցիկ և սուրբ վայրում ամուր սեղմեցի Ձերդ գերազանցության ձեռքը, մինչ ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ և հույսով մեզ էր դիտում»,- ասվում է 2018 թվականի դեկտեմբրի 25-ին Կիմ Չեն Ընի՝ Թրամփին ուղղված նամակում։ 

Սինգապուրում տեղի ունեցած պատմական հանդիպումից մեկ տարի անց էլ Կիմ Չեն Ընը Թրամփին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով՝ ջերմ ողջույններ ուղարկելով նրան և ընտանիքին։  2019 թվականին հունվարի 18-ին դեպի Վիետնամ կատարված համատեղ այցի առիթով էլ հյուսիսկորեացի առաջնորդը գրել է․ «103 օր առաջ Հանոյում մեր անցկացրած ամեն րոպեն փառահեղ պահ է եղել, որը մշտապես կմնա հիշողության մեջ»։ 

Սրանք լրագրող Բոբ Վուդվարդի նոր գրքում ներկայացվելիք 27 նամակներից հատվածներ են, որոնցից բոլորում Հյուսիսային Կորեայի առաջնորդը շարունակում է Թրամփին «Ձերդ գերազանցություն» արտահայտությամբ դիմել, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին ոչ բարի արտահայտություններ հնչեցնում։