LVMH-ն մտադիր է դատի տալ Tiffany-ն
Շքեղ դասի աքսեսուարներ արտադրող Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունը մտադիր է դատական հայտ ներկայացնել Tiffany ոսկերչական վերազգային ընկերության դեմ՝ ճգնաժամի պայմաններում ընկերության ոչ պատշաճ կառավարման համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
«LVMH-ը մտադիր է դիմում ներկայացնել ԱՄՆ Դելավեր նահանգի դատարան՝ ընդդեմ Tiffany ընկերության՝ վերջինիս հակաճգնաժամային վատ կառավարման համար: Այդ գործողությունները բոլորովին անհիմն ենք համարում»,- ասվում է որոշման մեջ:
Ֆրանսիական ընկերությունից հայտնել են, որ Tiffany-ն վաղուց է պատրաստել այդ «զրպարտիչ գործը»: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ LVMH-ի հանդեպ հնչած մեղադրանքն այն հարցում, որ իրենք միտումնավոր են ձգձգել Tiffany-ի հետ միաձուլման գործարքի կնքումը, «անհիմն» են:
Բացի այդ, LVMH-ից հայտնել են, որ իրենց տնօրենների խորհուրդն ուսումնասիրել է Tiffany–ի ներկայիս տնտեսական դրությունը և վերջինիս ղեկավարության ձեռնարկած կառավարման միջոցառումները ճգնաժամի պայմաններում: Ընկերության աշխատանքի արդյունքները «հիասթափեցնող» են անվանել, ինչն էլ իրենք պատրաստվում են վիճարկել:










