Օրական 10 մլն թեստ․ Բորիս Ջոնսոնը ծրագրում է Մեծ Բրիտանիայում զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել

15:30 • 10.09.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին ծրագրում է զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել, որը երկրի համար մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ կարժենա, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարությունը ծրագրում է մինչև մյուս տարվա սկիզբ օրական մոտ 10 միլիոն թեստ անցկացել։

Նշվում է, որ երկրի վարչապետը նման առաջարկով է հանդես եկել կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված կրկին սահմանափակումների խիստ ռեժիմից խուսափելու, ինչպես նաև «տնտեսական գործունեությանն աջակցման և նորմալ կյանքին վերադառնալու համար»։

Վարչապետի ներկայացրած համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նման զանգվածային թեստավորումները պատվաստանյութից առաջ համազգային կարանտինային ռեժիմից խուսափելու միակ հույսն են։