Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 9 մարդ է մահացել. RT

01:30 • 11.09.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 պացիենտ: Համավարակի սկզբից ի վեր՝ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4956 մարդ:

RT-ի տվյալներով՝ այս մասին վկայում են վիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգով և հսկողությամբ զբաղվող օպերատիվ շտաբի տրամադրած տվյալները:

Նախօրեին հաղորդվում էր վիրուսի հետևանքով 14 պացիենտի մահվան մասին:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Սոմիա Սվամինաթան նախօրեին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի, գրում է eadaily.com կայքը։ 

«Պատվաստանյութից հետո ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի բոլորը կամ առնվազն մարդկանց 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք հավաքական իմունիտետ ենք անվանում»,- նշել է նա։ 

Փորձագետի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի մոտավորապես 2022 թվականին նկատել։  Սակայն այդ ժամանակ էլ խոսքը կլինի ոչ թե վիրուսի վերացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության նվազման մասին։