Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է մինչ հոկտեմբերի 1-ը
Վրաստանի կառավարությունը երկրում օրեցօր վատացող համաճարակաբանական իրավիճակի պատճառով խոշոր քաղաքների դպրոցներում և բուհերում ուսումնական տարվա մեկնարկը սեպտեմբերի 15-ից տեղափոխել է հոկտեմբերի 1:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այս մաիսն հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Խոսքը Թբիլիսի, Քութայիս, Ռուսթավ, Զուգդիդ, Գորի, Փոթի և Բաթում քաղաքների մասին է:
Նշենք, որ վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ևս 20 մարդ առողջացել է:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1917 դեպք, վարակվածներից 1354-ն առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի քանակը 451 է:
5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 28 330 717 է, մահացել է 913 935 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:










