Կալիֆոռնիայում օրեր շարունակվող անտառային հրդեհների հետևանքով երկինքն ամբողջովին նարնջագույն է դարձել (լուսանկարներ)

13:10 • 11.09.20

Բրիտանական The Guardian պարբերականը ֆոտոշարքով անդրադարձել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհներին։

Հայտնի է, որ Կալիֆոռնիայում շարունակվող հզոր հրդեհների հետևանքով ռեկորդային 8․9 միլիոն հեկտար մակերեսով հողատարածք է այրվել։ Լուսանկարներից երևում է, որ սաստիկ ծխի պատճառով երկինքն ամբողջովին նարնջագույնով դարձել։ 

Իրավիճակը ծանր է նաև Օրեգոն նահանգում, որտեղ կրակի հետևանքով նվազագույնը 500 հազար մարդ (նահանգի բնակչության 10 տոկոսը) հարկադրաբար լքել է տները։ 

Հայտնի է, որ ԱՄՆ ամբողջ տարածքում հրդեհների հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, Օրեգոն նահանգում տեղեկություններ կան 3 զոհի մասին։ 

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։ Կրակի դեմ պայքարին ավելի քան 17 000 հրշեջ է ներգրավվել։