Ջուլֆալակյանի հրաժարականի վերաբերյալ «Իմ քայլը»-ի հետ Արայիկ Հարությունյանը դեռևս չի հանդիպել. Արթուր Հովհաննիսյան
Խմբակցությունում մշտապես ցանկացած պատգամավորի կողմից բարձրացված խնդիր միանշանակ ուշադրության առաջանում է, միանշանակ քննարկումներ այդ հարցի շուրջ լինում են և միանշանակ մենք մշտապես փորձում ենք գալ կոնսենսուսային լուծման, այս դեպքը ևս բացառություն չի եղել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Tert.am–ի հարցին, որ Արսեն Ջուլֆալակյանը դեռևս ամիսներ առաջ հանգամանորեն քննադատել էր ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը, հատկապես փոխնախարարի գործունեությունը սպորտի ամսով, նրա կողմից բարձրաձայնած խնդիրները արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում ուշադրության արժանացել են:
Դիտարկմանը՝ երկրորդ պատգամավորն է «Իմ քայլը»–ից դուրս գալիս, Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ այդ դեպքերն ընդհանրապես կապ չունեն, որովհետև պարզաբանումները երկու դեպքերի բոլորովին տարբեր են, հետևաբար՝ մենք չենք կարող այս դեպքերն իրար հետ համեմատել և որպես օրինաչափություն դիտարկել, խնդրում եմ այդ երկու դեպքերը համեմատականի մեջ չդնել»:
Իսկ թե որն է նախարար Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին, պատգամավորն ասաց. «Այս թեմայի շուրջ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում չի ունեցել»:
Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը օրերս մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետո ունեցած տարաձայնություններ են:










