Բեռլինը Մոսկվային Նավալնիի մասին տեղեկություն կտրամադրի միայն տուժածի համաձայնության դեպքում
Գերմանիայի արդարադատության նախարարությունը Բեռլինի դատախազությանը հանձնարարել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի մասին տեղեկությունը ռուսական կողմին տրամադրել միայն տուժածի համաձայնության դեպքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Բեռլինի դատախազության թվիթերյան հայտարարությանը։
«Բեռլինի դատախազությունը, հիմնվելով ռուսական կողմի դիմումի վրա, իրավասու է ցուցաբերել իրավաբանական օգնություն և Նավալնիի համաձայնության դեպքում՝ տեղեկություններ տրամադրել նրա առողջական վիճակի մասին»,-ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ այս հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների տրամադրումն այժմ անհնար է։
Սեպտեմեբրի 4-ին Արդարադատության նախարարության՝ իրավաբանական օգնության հարցերի քննարկման համար պատասխանատու բաժինը ԳԴՀ Դաշնային մարմիններից Նավալնիի հետ կապված միջադեպի վերաբերյալ Ռուսաստանի գլխավոր դաախազության հայցն է ստացել։
Նշվում է, որ հայցում ՌԴ դատախազությունը խնդրել է Նավալնիի բուժման, ախտորոշման, փորձագիտական քննության արդյունքների վերաբերյալ 20 հարցի պատասխանել, ինչպես նաև համեմատական ուսումնասիրության համար հիվանդի բժշկական քարտն ու կենաբանական հետազոտության տվյալները տրամադրել։










