114 տարեկան. Նիդեռլանդներում մահացել է երկրի ամենատարեց կինը

10:31 • 11.09.20

Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքի ծերանոցներից մեկում 114 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց կինը, գրում է NOS-ը։ 

«Մահացել է Նիդեռլանդների ամենատարեց կինը՝ 114-ամյա Էնն Բրազ Լեյթերը, որն Ուտրեխտի ծերանոցներից մեկում է ապրել»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ մահվանից առաջ նա հասցրել է տեսնվել 80-ամյա դուստրերից մեկի հետ։ Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծերանոցների այցելուների թիվն այժմ սահմանափակ է։ 

Էնն Բրազ Լեյթերը ծնվել է 1906 թվականի հուլիսի 16-ին։  80 տարի առաջ նա կորցրել է ամուսնուն:

Նշվում է, որ 106 տարեկանում կինը դստեր հետ հարցազրույց էր տվել նիդեռլանդական հեռուստաալիքներից մեկին, որից ընթացքում նրա դուստրը պատմել էր, որ միասին պարով են զբաղվում և հաճախ են գնումներ կատարելու գնում։