Ուկրաինայում ծայրահեղականները բողոքի ակցիա են իրականացրել Զելենսկու նստավայրի դիմաց՝ Դոնբասում ԵԱՀԿ-ի հետ համատեղ տեսչական ստուգումների պատճառով
Դոնբասում գտնվող խնդրահարույց տարածքում ԵԱՀԿ-ի հետ համատեղ տեսչական ստուգման գաղափարի հակառակորդ ուկրաինացի ազգայնականները հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացրել Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ նույն ժամանակահատվածում ազգայնականներ են հավաքվել նաև նախագահի՝ Կոնչա Զասպա շրջանում գտնվող նստավայրի դիմաց:
Ուկրաինական УНН գործակալությունը հայտնում է, որ ազգայնականների՝ մոտ 100 ավտոմեքենաներից կազմված շարասյունը ուղևորվել է դեպի նստավայր, իսկ գրասենյակի մոտ հավաքվել է մի քանի տասնյակ մարդ:
«Սրանք համակարգված երկու ակցիաներ են, որոնք միտք ունեն թույլ չտալ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերում համատեղ տեսչական ստուգումներ անցկացնել»,- լրատվամիջոցները մեջբերել են ակցիայի մասնակիցներից մեկի հայտարարությունը:










