Los Angeles Times թերթի խմբագրությունը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին աջակցելու մասին

02:43 • 11.09.20

Los Angeles Times թերթի խմբագրությունը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Ջոզեֆ Բայդենին աջակցելու մասին: Այս մասին գրում է ТАСС-ը:

«Դոնալդ Թրամփի և Ջոզեֆ Բայդենի միջև հակադրությունն այնքան ապշեցնող է, որ մենք անհրաժեշտ ենք համարում արդեն հիմա՝ նախքան թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճերի շարքի մեկնարկը, հայտարարել Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածուին աջակցելու մասին»,- նշվում է թերթի հայտարարությունում:

Ինչպես նշվում է հոդվածում, արտաքին քաղաքականության մեջ Բայդենը «հանդես է գալիս ՆԱՏՕ-ն հզորացնելու օգտին»: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Բայդենը աչքերը չի փակի նրա գործողությունների վրա՝ ի տարբերություն Դոնալդ Թրամփի, …ԱՄՆ ընտրությունների միջամտության հարցում»,- շարունակում է թերթը,- «Եվ չնայած Բայդենն, ինչպես Թրամփը, ծայրահեղ է տրամադրված Չինաստանի հարցում, նա համարում է, որ կկարողանա դիմակայել Պեկինի ագրեսիվ գործողություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին՝ առանց սառը պատերազմ հրահրելու»: