Google-ը ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ փոփոխություններ կանի որոնողական համակարգում

03:03 • 11.09.20

Google որոնողական համակարգը ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ որոնման տողում տեղեկությունների ինքնալրացման ճշգրտումներ կանի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: 

«Մենք մեծացրել ենք ընտրությունների հարցում ինքնալրացման քաղաքականությունը: Մենք կհեռացնենք ենթադրությունները, որոնք հնարավոր է մեկնաբանել որպես այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական կուսակցությանը կողմ կամ դեմ հայտարարություն: Մենք նաև կջնջենք այն ենթադրությունները, որոնք կարելի է մեկնաբանել որպես ընտրությունների մասնակցությանը վերաբերող հայտարարություն»,- նշվում է հայտարարությունում:
 
Բացի դա, որոնողական համակարգը օգտատերերին չի առաջարկի որոնման հնարավոր արտահայտություններ, որոնք կապված են ընտրությունների լեգիտիմության կամ դրանց անվտանգության հետ: