«Սուպեր Մարիո» խաղի ստեղծողները կվերաթողարկեն 1980-ականներին մեծ ճանաչում ունեցող Game & Watch խաղային սարքը (տեսանյութ, լուսանկարներ)

12:01 • 15.09.20

Ճապոնական Nintendo խաղային ընկերությունը հայտարարել է իր Game & Watch խաղային կոնսոլի վերադարձի մասին, որը 40 տարի առաջ՝ 1980 թվականին, իսկական ֆուրոր էր առաջացրել խաղային շուկայում, գրում է Daily Mail-ը։

Սարքն արտադրվել է 11 տարի՝ մինչև 1991 թվականը, սակայն դրանցից յուրաքանչյուրով հնարավոր էր ընդամենը մեկ խաղ խաղալ։

Նոր Game & Watch-ն արտաքնապես նման կլինի 1980-ականների օրիգինալ սարքին, միայն թե այս անգամ այն համալրված կլինի գունավոր LCD էկրանով, ինչպես նաև կունենա մարտկոց և USB միակցիչ:

Սարքը կներառի միանգամից երեք խաղ՝ Super Mario Bros.-ը, Super Mario Bros: The Lost Levels-ը և Ball-ը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը փորձում է նոր կյանք հաղորդել իր արտադրանքներին։ Ընկերությունն արդեն թողարկել է իր մի շարք խաղերի դասական տարբերակները։

Game & Watch-ը, որի թողարկումը նվիրված է սարքի 40-ամյա հոբելյանին, վաճառքի կհանվի 2020 թվականի նոյեմբերի 13-ին՝ 49 դոլարով։

The 40th anniversary edition of the Game & Watch will go on sale November 13 and cost $49The original Game & Watch was first introduced in 1980, pictured, and produced until 1991The new version of the device for 2020 looks much like how it did in the 1980sThis is how the Game & Watch looked in 1981. All the games were in black and white back thenMario was on the scene for this version of the game console in 1989The pocket sized gaming system was the first to feature a + directional pad and brought handheld gaming to the fore. The new 2020 version is pictured here

«Սուպեր Մարիո» խաղի ստեղծողները կվերաթողարկեն 1980-ականներին մեծ ճանաչում ունեցող Game & Watch խաղային սարքը (տեսանյութ, լուսանկարներ)