Տարբեր երկրներում «Apple Music» հավելվածի աշխատանքի խափանումներ են նկատվել

06:28 • 18.09.20

Մի շարք երկրներում ամերիկյան «Apple» ընկերության ստեղծած Apple Music հավելվածի աշխատանքի խափանումներ են նկատվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:

Ամենաշատը տեխնիկական խնդիրներից դժգոհում են Միացյալ Նահանգներից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

Խափանումների 94%-ի դեպքում երաժշտություն լսելու ժամանակ են խնդիրներ առաջացել, իսկ մոտ 5%-ի մոտ օգտահաշիվ մուտք գործել չի հաջողվել:

Apple, Apple TV և iTunes հավելվածների աշխատանից քիչ դժգոհությունների մասին է հաղորդվել:

 

Տարբեր երկրներում «Apple Music» հավելվածի աշխատանքի խափանումներ են նկատվել