«Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ)

10:17 • 18.09.20

Աշխարհի բոլոր ժամային գոտիներում այս տարվա հոկտեմբերին հնարավոր կլինի ականատես լինել «Կապույտ լուսին» (Blue Moon) կոչվող բնական երևույթին, ինչը նշանակում է, որ երկնքում մեկ ամսվա մեջ երկու անգամ լիալուսին կհայտնվի, հայտնում է  Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին լիալուսինը երկնքում հնարավոր կլինի տեսնել հոտեմբերի 1-ին, մյուսը 31-ին՝ Հելոուինի տոնակատարության օրը։ 

Հայտնի է, որ այս երևույթը տեղի է ունենում 19 տարվա ընթացքում մեկ անգամ, ինչը նշանակում է, որ հաջորդ անգամ այն 2039 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի կունենա։ 

Այս իրողությունը կարելի է բացառիկ համարել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա լինելու է առաջին դեպքը, երբ լիալուսինն աշխարհի բոլոր կողմերից տեսանելի լինի։ 

Չնայած այս երևույթի անվանը՝ լիալուսինը կապույտ գույն չի ունենա, իսկ նման գունավորմամբ լուսանկարները հիմնականում ստանում են տեսախցիկի կապույտ էկրանի կամ ֆիլտրերի միջոցով։ 

Our lunar neighbor will not shine blue, but the name is given because it is the second full moon to appear in the same month ¿ the first occurs October 1. The moon will not be blue unfortunately and it is safe to assume that pictures with the color were altered or shot with a special blue camera filter

The moon is giving stargazers a treat on Halloween night with a Blue Moon that will be visible across all times zones. Our lunar neighbor will not shine blue, but the name is given because it is the second full moon to appear in the same month ¿ the first occurs October 1. Pictured is a Blue Moon from 2018 seen in London

«Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ)