ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա հայտնաբերել է հզոր փոթորիկ, որը կարող է կլանել ամբողջ Երկիրը (լուսանկար)

11:21 • 18.09.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Hubble աստղադիտակի միջոցով Յուպիտեր մոլորակի վրա կարմիր, իսկ դրա տակ սպիտակ փոթորիկների լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Նշվում է, որ կարմիր փոթորիկն այնքան հզոր է, որ կարող է ամբողջովին «կուլ տալ» Երկիր մոլորակը։ Գործակալության տվյալներով՝ ևս մի փոթորիկ, որը կարմիրից աստիճանաբար վերածվել է սպիտակի, նույնպես նկատվում է, սակայն այն առաջինից զգալիորեն ավելի թույլ է։ 

Hubble-ի պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է օգոստոսի 26-ին, երբ մոլորակը Երկրից 653 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է գտնվել։ 

«Hubble-ի նոր լուսանկարի ուշագրավ հատվածը հյուսիսային լայնություներում ձգվող մեծ, կարմիր փոթորիկն է, որը շարժվում է 560 կմ/ժ արագությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Լուսանկարում երևում է նաև Եվրոպա արբանյակը:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

What did Hubble find in its newest images of Jupiter? The Great Red Spot, a storm big enough to swallow Earth, continues to shrink. Beneath it, the “Red Spot Jr.” rages on and is changing color again, while a new storm brews in the northern hemisphere. Hubble observed the stormy planet in multiple wavelengths last month when Earth was at its closest to Jupiter for the year...which was still a distance of 406 million miles! Learn more at the link in our bio. Credits: NASA, ESA, STScI, A. Simon (Goddard Space Flight Center), M.H. Wong (University of California, Berkeley), and the OPAL team #NASA #Hubble #Jupiter #planet #new #storm #universe #cosmos #telescope #astronomy

Публикация от Hubble Space Telescope (@nasahubble)

ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա հայտնաբերել է հզոր փոթորիկ, որը կարող է կլանել ամբողջ Երկիրը (լուսանկար)