TikTok-ի ղեկավարն ԱՄՆ իշխանությունների դեմ պայքարում օգնություն է խնդրել Instagram-ից և Facebook-ից
Չինական TikTok ընկերության գլխավոր տնօրեն Վանեսա Պապասն Instagram և Facebook ընկերությունների ղեկավարություններին է դիմել՝ խնդրելով աջակցել իրենց ԱՄՆ իշխանությունների հետ պայքարի հարցում։
Աղբյուրը մանրամասնում է, որ Պապասն առաջարկել է «մի կողմ դնել մրցակցությունը, կենտրոնանալ այնպիսի հիմնարար սկզբուքի վրա, ինչպիսիսն է կարծիքի արտահայտման ազատությունը» և համապատասխան դատական ընթացակարգն առաջ տանել։
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին թվիթերյան էջում գրել է, որ «ԱՄՆ-ում TikTok-ի արգելքն ազդեցություն կունենա Instagram-ի, Facebook-ի և ընդհանուր համացանցի վրա»։
«Համաձայն ենք նրա հետ, որ նման արգելքն ամբողջ ճյուղին վնաս կհասցնի։ Հրավիրում ենք Facebook-ին և Instagram-ին հանրային կերպով մեզ միանալ և աջակցել մեր դատական ընթացակարգին»,- նշել է TikTok-ի ղեկավարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի 20-ից կարգելեն WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը երկրի տարածքում:
We agree that this type of ban would be bad for the industry. We invite Facebook and Instagram to publicly join our challenge and support our litigation. This is a moment to put aside our competition and focus on core principles like freedom of expression and due process of law.
— Vanessa Pappas (@v_ness) September 18, 2020










