Ավստրալիայում կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ոչ ասեղային եղանակով պատվաստման փորձարկումները (լուսանկարներ, տեսանյութ)

12:43 • 21.09.20

Ավստրալիայում կառավարության 3 միլիոն դոլար ներդրումից հետո կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ոչ ասեղային եղանակով օրգանիզմ «ներարկվող» պատվաստանյութի փորձարկումները, գրում է Daily Mail պարբերականը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ԴՆԹ-ի վրա հիմնված նորարարական պատվաստանյութը մշակել են Սիդնեյի համալսարանի բժկական փորձագետները: 

Հայտնի է, որ փորձարկումներին մասնակցելու համար արդեն 150 մարդ է գրանցվել: Նշվում է, որ պատավաստանյութը PharmaJet հատուկ սարքի օգնությամբ՝ օդի հոսանքի միջոցով է մարդուն փոխանցվելու: Պարզապես հարկավոր է սարքը հպել մաշիկ: Ըստ մասնագետների՝ այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան ներարկումը:

«Այն միանգամից փոխանցվում է մաշկին, որը մարմնի ամենամեծ իմունային համակարգն է, ուստի՝ կարծում ենք, որ այս պատվաստանյութը պետք է շատ ավելի լավ ազդեցություն ունենա: Ամբողջ գաղափարն այն է, որ օրգանիզմը կճանաչի փոքր քանակությամբ ԴՆԹ-ներն ու իմունային համակարգի խթանման համար իր հակամարմինները կստեղծի»,- նշել է բժիշկ Ջիննի Մանսբերգը և հավելել, որ պատվասանյութը միտված է ընդհանուր ամբողջ օրգանիզմի դիմադրողանակությունը բարձրացնելուն: 

While the air jet system (pictured) is not completely painless, it removes the risk of 'needle stick injuries' to health workers to administer the jabDoctor Ginni Mansberg said the inoculation device, known as PharmaJet, could be more effective than a jab (pictured)

Ավստրալիայում կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ոչ ասեղային եղանակով պատվաստման փորձարկումները (լուսանկարներ, տեսանյութ)