Գիտնականներն առաջին անգամ բևեռային հյուսիսափայլ են հայտնաբերել գիսաստղի շուրջ
Եվրոպական տիեզերական գործակալության «Ռոզետա» միջմոլորակային կայանի սպեկտրոգրաֆը եզակի ուլտրամանուշակագույն լուսավորում է արձանագրել 67P/Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղի շուրջ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գիտնականները կարծում են, որ այդ երևույթի բնույթը նույնպիսին է, ինչպես և երկրային հյուսիսափայլերինը:
ԱՄՆ-ի Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնք վերլուծում են ALICE սպետկտրոգրաֆից ստացված ուկտրամանուշակագույն տվյալները, հյուսիսային բևեռափայլին նմանվող արտասովոր շողարձակող արտանետումներ են հայտնաբերել, որոնք գտնվում են տեսանելի հատվածի սահմաններից դուրս:
Երկրի վրա բևեռային փայլերը ձևավորվում են, երբ լիցքավորված արևային մասնիկները մոլորակի մագնիսական դաշտով շարժվում են դեպի բևեռներ, որտեղ բախվում են մթնոլորտի ատոմների և մոլեկուլների հետ՝ գունավոր շողարձակումներ ստեղծելով երկնքում:
Գիսաստղի շուրջ շողարձակումները ստեղծում են արևային քամու լիցքավորված մասնիկներ, որոնք փոխազդեցության մեջ են մտնում գիսաստղի միջուկը շրջապատող գազի հետ, որը կազմված է փոշու և սառույցից:










