ԱՄՆ-ում բժիշկները 11 ժամ տևած վիրահատության արդյունքում առանձնացրել են մարմիններով իրար կպած երկվորյակ քույրերին (լուսանկարներ)

13:49 • 22.09.20

ԱՄՆ Միչիգանի համալսարանի բժիշկները բարեհաջող անցկացված վիրահատության արդյունքում իրարից առանձնացրել են մարմիններով կպած երկվորյակ քույրերին, գրում է Daily Mail պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սարաբեթ և Ամելիա Այրվին քույրերից յուրաքանչյուրն առանձին ձեռքեր, ոտքեր, սիրտ են ունեցել, սակայն կիսել են նույն լյարդը:

Նշվում է, որ ի սկզբանե փոքրիկներին միմյանցից առանձնացնելու վիրահատությունը նախատեսված է եղել փետրվարին իրականացնել, սակայն այդ ժամանակ երեխաները թոքաբորբ են տարել, իսկ հետո կորոնավիրուսի համավարակն է սկսվել: Ուստի՝ ծնողները միայն օգստոսին՝ փոքրիկների ծննդից 14 ամիս անց են կարողացել նրանց վիրահատության տանել:

Նշվում է, որ մեկ տասնյակից ավելի բժիշկների ու քույերերի մասնակցությամբ մոտ 11 ժամ տևած վիրահատությունից հետո փոքրիկները հաջողությամբ առանձնացվել են միմյանցից և արդեն տանն են:

Չնայած, որ հետագայում երեխաներին թերապիաներ անհրաժեշտ կլինեն ֆիզիկական զարգացվածության համար՝ բժիշկները լիահույս են, որ քույրերը պայծառ ու առողջ ապագա կունենան: 

One-year-old conjoined twins Sarabeth and Amelia are pictured with their parents, Alyson and Phil Irwin, following their August surgery separating the two childrenPediatric heart surgeon Dr. Richard Ohye (right) speaks with Alyson (center) and Phil (left) Irwin as twins twins Sarabeth and Amelia Irwin await their surgery on August 5Alyson and Phil Irwin (pictured with the twins and their toddler Kennedy) didn't know they were expecting twins - let alone conjoined ones - until their 20-week ultrasoundTwins Sarabeth and Amelia (pictured) were born hugging each other. They had their own sets of arms, legs and internal organs, but they did share a liverMore than two dozen doctors, nurses and specialists were involved in the twins' surgery. A scene from the operating room that day is pictured here

ԱՄՆ-ում բժիշկները 11 ժամ տևած վիրահատության արդյունքում առանձնացրել են մարմիններով իրար կպած երկվորյակ քույրերին (լուսանկարներ)