Facebook-ն ու RayBan-ը «խելացի ակնոց» թողարկեն (տեսանյութ)
Facebook ընկերությունը պատրաստվում է RayBan բրենդի հետ համագործակցության շրջանակում «խելացի ակնոց» թողարկել, գրում է luxurylaunches.com կայքը:
Facebook ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ուղիղ եթերի ժամանակ խոսելով RayBan-ի հետ համագործակցության մասին, նշել է, որ նրանց գործարան այցելելուց և թիմի հետ շփվելուց հետո հասկացել է, որ հնարավոր կլինի լավագույն տեխնոլոգիաները համատեղել լավագույն ակնոցների հետ:
Նշվում է, որ Facebook-ը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել «խելացի ակնոցների» կառուցվածքի և պարամետրերի մասին, սակայն այն լրացված իրականությանը (Augmented Reality) պատկանող սարքերի շարքին չի դասվի:
Ցուկերբերգը հայտարարել է նաև, որ մեկնարկում է փորձարարական նոր նախագիծ, որի շրջանակներում ստեղծված ակնոցների նախատիպերը պետք է միայն իրենց ընկերության աշխատակիցներն ու կապալառուները կրեն: Նշվում է, որ այս տեսակի սարքերը հետագայում լրացված իրականության «խելացի» ակնոցների ստեղծման համար ձայնա և տեսատվյալներ են հավաքելու, պահելու են «ակնոցի տեսածը», ինչպես նաև գտնվելու վայրի մասին տեղեկությունները:
Ցուկերբերգը խոսել է նաև EssilorLuxottica ընկերության մասին՝ հայտնելով, որ նրանց հետ համագործակցության շրջանակներում ամենալավ ու նորաձև ակնոցներն են ունենալու:










