Մեծ Բրիտանիայում նորածինը ողջ է մնացել սրտի 3 կանգից հետո (լուսանկարներ)

12:53 • 22.09.20

Մեծ Բրիտանիայում 17 օրական երեխան երեք անգամ սրտի կանգ է ունեցել, սակայն շարունակել է ապրել, գրում է The Sun պարբերականը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին անգամ սրտի՝ 8 րոպե տևողությամբ կանգը գրանցվել է երեխայի՝ շշով կաթ խմելու հետևանքով. նշվում է, որ հեղուկը լցվել է երեխայի թոքեր, և նա չի կարողացել հանգիստ շնչել: Սրտի առաջին կանգից հետո բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել փոքրիկին, սակայն դրան հաջորդել է 3 րոպե տևողությամբ ևս երկու կանգ:

Նշվում է, որ բժիշկները երեխայի ծնողներին ի սկզբանե վատագույնին են նախապատրաստել: 

«Պարզապես ինձ այնքան երջանիկ եմ զգում, որ Բերթին արեց դա: Չէինք մտածում, որ նա կապրի: Բժիշկներն անընդհատ ասում են ինձ, թե Բերթին հրաշք է, և չեն կարողանում հավատալ, որ իրեն այժմ այդքան լավ է զգում»,- նշել է երեխայի մայրը՝ Տոնիկա Սպենսերը:

Իրականացած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ սրտի կանգի ժամանակ երեխայի ուղեղը թթվածնի պակաս է ունեցել: Բժիշկների խոսքով՝ նրա մոտ հետագայում կարող են խոսքի կամ քայլելու հետ կապված խնդիրներ ի հայտ գալ:

Bertie has made an incredible recovery but he has suffered some brain damage and may have cerebral palsy, doctors sayTonicha and David with their one-year-old Darcie and baby BertieBertie incredibly pulled through after suffering three cardiac arrests

Մեծ Բրիտանիայում նորածինը ողջ է մնացել սրտի 3 կանգից հետո (լուսանկարներ)