Արդեն իսկ հարուցված են մի շարք քրեական գործեր՝ ինչպես Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի, այնպես էլ այլ հանցագործությունների մասով. Վահե Հարությունյան (տեսանյութ)
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի ԶՈւ գործադրմամբ վարվում է ագրեսիվ պատերազմ և այս պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը փաստագրված և հաստատված հանգամանք է ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ արդեն իսկ հարուցված մի շարք քրեական գործերով, կատարված նախաքննությամբ: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:
Նա նշեց, որ պատերազմը սկսել է 2020 թվականի հուլիսին և շարունակվում է: «Այդ ընթացքում ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածքներ են ստացել երեք քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, ինչպես նաև սպանվել է 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 զինծառայող, որոնք ռազմական գործողություններին ներգրավված չեն եղել»,-ասաց նա:
Վահե Հարությունյանը նշեց, որ հակառակորդի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակուղղված ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձել խորը թիկունքում գտնվող բնակավայրերը, հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, թիրախավորվում են շինություններ կապի, տրանսպորտի այլ միջոցներ:
«Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա երկրների գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի դատախազության, Իրանի գրոծընկերների հետ և նրանց փոխանցել են առկա ապացույցները և կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն հասատված այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրեբջանի զինված ուժերի կազմում, այդ վարձկանների ներթափանցումը կանխարգելու նպատակով, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու և հետագա այլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Վահե Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործերը բազմաթիվ են, մոտ երկու տասնյակ և ավելի քրեական գործեր են հարուցվել՝ ինչպես ագրեսիվ պատերազմի, այնպես էլ այլ հանցագործությունների: «Որևէ մի կերպ ռազմական որևէ գործողության մասին խոսք լինել չի կարող ՀՀ զինված ուժերի նկատմամբ, այլ ուղիղ թիրախավովրած է բնակավայրերը և խաղաղ բնակչությունը»,-հավելեց նա:










