ԱՀԿ-ն հայտնում է, որ մի շարք երկրներում կիրառվող դեղամիջոցներ արդյունավետ չեն կորոնավիրուսի բուժման դեպքում

06:49 • 16.10.20

Ռեմդեսիվիր, հիդրոքսիքլորոքուին, լոպինավրի/ռիտոնավիր և ինտերֆերոն դեղամիջոցները գրեթե արդյունք չեն տալիս կորոնավիրուսի հիվանդանոցային բուժման ժամանակ այնքանով, որքանով որ չեն հանգեցնում մահացության ցուցանիշի նվազմանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Այս պրեպարատների օգտագործումը, ելնելով իրականացված կլինիկական փորձարկումների արդյունքներից, թույլ կամ որևէ ազդեցություն չի ունենում մահացության ցուցանիշի նվազեցման հարցում, եթե անձը վարակված է 28 օր և ավելի, կամ եթե կիրառվում է հիվանդանոցային բուժում ստացող վարակակիրների դեպքում»,- նշել է ԱՀԿ-ն:

Ռեմդեսիվիր պրեպարատի կիրառումը կորոնավիրուսի բուժման ժամանակ թույլատրված է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում: