«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այս օրհասական պահին մեծ պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի համար». քաղաքացիները ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՀՀ քաղաքացիենրը բողոքի ակցիա են իրականացնում պահանջով՝ զսպել Արցախում ադրբեջանաթուրքական սանձազերծած ագրեսիան:
Ակցիայի մասնկիցներից է նաև ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով դիմելով ԱՄՆ դեսպանատանը, նշեց. «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, մեր այսօրվա այս ցույցի պահանջն է ձեր քաղաքական դեպարտամենտից, լավ կլինի ղեկավարը, իջնի և լսի մեզ ու ասի՝ ինչ է պատրասվում անել ԱՄՆ-ն, դուք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեծ պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար այս օրհասական պահին որոշում կայացնելու, որ չկրկնվի 1915 թվականի դեպքերը»:
Միևնույն ժամանակ, Բախշյանն ընդգծեց՝ այն չի կրկնվելու, թույլ չենք տալու, մեր բանակը, մեր պետությունը թույլ չի տալու, բայց դուք չեք կարող կողքից նայել և հեռվից հեռու ինչ-որ խորհուրդներ տալ ու մտահոգություններ հայտնել: «Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ, դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի: Մենք այստեղ ենք, որ ասենք՝ Ամերիկա՛, խելքդ գլուխդ հավաքիր, այս ահաբեկիչները վաղը մյուս օր քո երկրում են հայտնվելու, ինչպես որ արդեն հայտնվել են եվրոպայում այսօր, ԱՄՆ-ում էլ են լինելու. այդ ահաբեկիչների դեմ պարիսպն այսօր հայ ժողովուրդն է»,- շեշտեց նա:










