Մենք ՄԱԿ-ի ներկայացուչին տանելու ենք Արցախ. արցախցի կանայք կհանդիպեն ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի ղեկավարի հետ (տեսանյութ)

12:35 • 19.10.20

Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակից դուրս եկան: Նրանք հայտնեցին, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը շենքում չէր և ժամը 17:00 հանդիպում են նախատեսել նրա հետ:

Արցախի բնակիչներ Սիրանույշ Սարգսյանը, Լիանա Ադամյանը հայտնեցին, որ իրենք մնալու են այնտեղ մինչև ժամը 17:00-ն: «Մեր հարազատները նկուղներում, առաջնագծում են, մենք տեղ չունենք գնալու: Մենք ներկայացուցչին տանելու ենք Արցախ, անձամբ պետք է արձանագրեն և ներկայացնեն միջազգային հանրությանը»,-ասացին նրանք և նշեցին, որ հիմա հստակ կներկայացնեն իրենց պահանջը, որտեղ կլինի ակցիայի մասնակիցների ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք կերպով արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին անում չլռել, կույր չձևանալ, նրանք  վանկարկում էին՝ «Դուրս եկեք», «մի լռեք», «ճանաչում» և նշում որ մինչև հանդիպում չլինի չեն հեռանալու: