Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել. RT

05:59 • 19.10.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 235 344-ի:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից 230 վարակակիր է մահացել, մահվան ելքով դեպքերի թիվը կազմում է 153 905:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից 4 650 030 մարդ է բուժվել Բրազիլիայում:

Հոկտեմբերի սկզբին Բրազիլիայի կառավարությունը ևս 30 օրով երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը: