«Մի՛ լռեք, կույր մի՛ եղեք». քաղաքացիները ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա իրականացրին (տեսանյութ)

11:48 • 19.10.20

13:16

Քայլերթի մասնակցիներն արդեն հասել են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի պատսխանատուն իջնի և վերցնի նամակը:

Դերասան Ռաֆայել Երանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլորն այստեղ միասին են. «Բոլորիս խնդիրն ու պահանջը մեկն է՝ ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը, ինչու չի բարձրաձայնում այն ամենի մասին ինչի մասին պետք է բարձրաձայնի, 20 օրից ավելի է՝ լռում է, եթե Արցախն իրենց համար չեզոք գոտի է, ինչո՞ւ չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- ասաց նա:

Ռաֆայել Երանոսյանը նշեց, որ իրենք հետևողական են լինելու, այլ ոչ թե հանձնելու են նամակը, գնան նստեն տանը: «Եթե պետք լինի՝ վաղն էլ կհավաքվենք, պետք լինի՝ մյուս օրն էլ»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցների մի քանիսը մտել էին ՄԱԿ-ի գրսենյակ՝ հույս ունենալով հանդիպել ներկայացուցչի հետ: Սակայն դուրս գալուց հետո Ռաֆայել Երանոսյանը հայտնեց, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկյացուցիչն այնտեղ չէ, ժամը 17:00-ին է այստեղ լինելու: Նա հավելեց որ ասել են՝ շուտ գա և հիմա սպասում են պատասխանին:

Հարցին, թե սպասելու են մինչև գա՞, ասացին՝ այո, բայց փոխանցել են, որ շուտ գա:


11:48

ՀՀ քաղաքացիները Մատենադարանի մոտից «Ինչու է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով քայլերթով գնում են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ։

Լրագրողների հետ զրույցում «Իրավունք Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը նշեց, որ ամսի 28-ից եվրոպական տարբեր կառույցներին, նաև ՄԱԿ-ին, ուղարկվում է, թե ինչ է կատարվում Արցախում, բայց մենք բավարար արձագանք չենք տեսնում: «Հակառակը՝ մենք տեսնում ենք չեզոքություն և տեսնում ենք՝ այստեղի կառույցների ներկայացուցիչներն ակտիվություն չեն դրսևորում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծումների են ենթարկվում, չեն հավաքում փաստերը, դա է նաև պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա»,- ասաց նա:

«Ադրբեջանում, օրինակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գյանջա, բայց այստեղի նույն ներկայացուցիչը որևէ ակտիվություն չի դրսևրում և օրինակ, Վարդենիս կամ Ստեփանակերտ չի այցելում և զուտ այն փաստը, որ իրենց տեսակետից Ստեփանակերտը գտնվում է վիճարկվող տարածքում, չի նշանակում, որ այդ վայրեր չպետք է այցելեն ու փաստահավաք աշխատանքներ իրականացնեն»,- ընդգծեց նա և հավելեց, որ այդ լռությունը սպանում է մեզ:

«Ցուցաբերեած լռությունը սպանում է մեր ժողովորդին,  մենք ուզում ենք, որ այս մեր ակցիայով բեկում մտնի և ավելի միանշանակ գնահատականներ լսենք ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Թուրքիայի նկատմամբ ենք պատժամիջցներ ուզում տեսնել, ուզում են տեսնել ակտիվություն ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կառույցների կողմից»,- ասաց նա:

Լուսինե Հակոբյանը նշեց, որ բացի քայլերթից իրենք պատրաստվում են այն ամբողջ նամակագրությունները և հայտարարությունները, որ արվել են ամսի 28-ից սկսած ամփոփել և հանձնել, որ եթե մեյլերով չեն ստանում, այսպես ստանան և դրանից հետո գոնե գործողություններ ձեռնարկեն: