Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել. հանրային տրանսպորտում դիմակ կրելու պահանջը խստացվել է. Интерфакс
Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 6009-ի, նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, մահացել էր 52-ին:
Ռուսաստանի մայրաքաղաքում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 362 հազար դեպք է գրանցվել, առողջացել է մոտ 274 հազար մարդ:
Այսօրվանից՝ հոկտեմբերի 19-ից, Մոսկվայի քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտում խստացրել են դիմակ կրելու պահանջը:










