ԼՂ-ում ընթացող պատերազմն ու դրա հետևանքները. U.S. News & World Report-ի ֆոտոանդրադարձը (լուսանկարներ)

12:13 • 22.10.20

U.S. News & World Report ամսագրի առցանց տարբերակը Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության շրջանում դրանց հետևանքները ցուցադրող ֆոտոշարք է ներկայացրել:

Լուսանկարներն արվել են Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքներում և պատկերում են քաղաքացիական բնակչության շրջանում Ադրբեջանի գնդակոծության հետևանքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։  Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Ստեփանակերտ

No description available.

Գորիս

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Մարտունի

No description available.

Շուշի

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Շուշի

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Գորիս

No description available.

Մարտունի

No description available.

Ստեփանակերտ

No description available.

Գորիս

No description available.