Չզինել ցեղասպան Թուրքիային. Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև (տեսանյութ)

04:18 • 22.10.20

ԱՄՆ Կոլորադո նահանգի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև՝ պահանջելով «չզինել ցեղասպան Թուրքիային»:

Հայ ազգային կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի դրոշներով են, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող պաստառներով և այլն: