Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 66 մարդ. РИА Новости

00:36 • 22.10.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 66-ով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով համավարակի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին:

«Մոսկվայում մահացել է 66 պացիենտ: Բոլորի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, և ստացվել է կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:

Նշվում է, որ այսպիսով համավարակի հետևանքով Մոսկվայում ընդհանուր առմամբ մահացել է 6187 մարդ:

Ռուսաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15.7 հազար դեպք: Մեկ օրում մահացել է 317 մարդ: Համավարակի բռնկումից ի վեր՝ ՌԴ-ում մահացել է 24 952 մարդ: