Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել հնարավորինս շտապ պատժամիջոցներ սահմանել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ

05:31 • 22.10.20

Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրամիության համար Բելառուսի հետ հարաբերությունների վերանայման վերաբերյալ առաջարկներ են ընդունել՝ կոչ անելով հնարավորինս շտապ պատժամիջոցներ սահմանել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին հայտնում է Известия-ն:

Առաջարկներին կողմ է հանդես եկել 602 խորհրդարանական, 44-ը դեմ է եղել, ևս 44-ը ձեռնպահ է մնացել:

Հաղորդվում է, որ պատգամավորները կոչ են արել «անհապաղ ԱԳՆ ղեկավարների և Եվրախորհրդի հետ համաձայնեցված պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն մարդկանց զգալի խմբի դեմ, կենթադրեն ակտիվների սառեցում և ուղևորությունների արգելք»: Նախատեսվում է, որ այդ ցանկում կներառվի նաև Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, պատգամավորները համարում են, որ 2020-ի նոյեմբերի 5-ից հետո, երբ կավարտվի Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության ժամկետը, «վերջինս այլևս չի լինի լեգիտիմ նախագահ»: