Սաադ Հարիրին կրկին կստանձնի Լիբանանի վարչապետի պաշտոնը

16:19 • 22.10.20

Ներքաղաքական ճգնաժամում գտնվող Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը երկրի վարչապետի պաշտոնում են ընտրել սուննի Սաադ Հարիրիին, որն ավելի վաղ ստիպված էր եղել այդ պաշտոնը լքել հակակառավարական ցույցերի պատճառով:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն,երկրի  նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնը ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանն այժմ գտնվում է վերջին  տասնամյակների ամենալուրջ ճգնաժամում և  առերեսվում է բանկային հատվածի ճգնաժամին, ազգային արժույթի արժեզրկմանը, աղքատության մակարդակի աճին ու արտաքին պարտքի ավելացմանը: