ԱԴԾ-ն Մոսկվայում ահաբեկչություն է կանխել

17:53 • 22.10.20

Ռուաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի տարածքում ահաբեկչության փորձ է կանխել․ ձերբակալված անձը Կենտրոնական Ասիայից է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հատուկ ծառայությունների հայտարարություններին։

«Մայրաքաղաքի տարածքում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալվել է Կենտրոնական Ասիա տարածաշրջանից բնիկ՝ ծնված 1999 թվականին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հետաքննության համաձայն՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցմամբ՝ չարագործը պատրաստվել է ինքնաշեն ռումբով «կառավարական շենքերից մեկը» պայթեցնել։  Հետագայում երիտասարդը նախատեսել է Մերձավոր Արևելք մեկնել՝ ահաբեկիչների կողմից կռվելու համար։ Նշվում է, որ նրա թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի մասնիկներ, զինյալների հետ ձայնագրություններ, պայթուցիկ նյութեր պատրաստելու հրահանգներ և այլ ապացույցներ։

Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ և երբ է երիտասարդը պատրաստվել իրականացնել պայթյունը։ Հետաքննությունը շարունակվում է։ 

ФСБ предотвратила в Москве теракт в людном месте - Газета.Ru | Новости