ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջո Բայդենին առևանգելու և սպանելու կոչեր արած քաղաքացին

01:40 • 22.10.20

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը ձերբակալվել է երկրի նախագահի թեկնածու Ջո Բայդենին և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարրիսին կյանքին ուղղված սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Ջեյմս Դեյլ Ռիդը մեղադրվում է դաշնային օրենսդրության հոդվածներով, որոնք սովորաբար ենթադրում են ավելի մեծ պատիժ, քան տեղի քրեական գործերը:

Մեղադրական եզրակացությունը նշվում է, որ Ռիդը իր հարևանների մոտ, որոնց բակի գազոնների վրա նա տեսել էր Բայդենին աջակցող պաստառներ, սպառնալիքներ պարունակող գրություններ էր թողնում: Նա գրում էր, որ դեմոկրատների կողմնակիցների հասցեների ցանկ ունի, ինչպես նաև «ահարկու զենք»:

Ռիդը նաև սպառնացել էր առևանգել և սպանել Բայդենին և Հարրիսին: