«Դադարեցրե՛ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՄԻԵԴ-ի դիմաց (տեսանյութ)

14:01 • 23.10.20

Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջև՝ պահանջելով ճանաչել Արցախը և համարժեք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային:

«Ինչու է Եվրոպան կուրացել, փակել ականջները, կարծես թե իրենց աչքերը չեն տեսնում, իրենց ականջները չեն լսում, կարծես ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն ուզում ասել, ուղղակի պետք է հասկանան, որ եթե սա չկանգնի, այդ նույն խնդիրը, արյունահեղությունը լինելու է նաև այստեղ: Մենք ընդամենը պահանջում ենք, որ ճանաչվի Արցախի անկախությունը, պահանջում ենք, որ  պատերազմը կանգնի, պահանջում ենք ապրել խաղաղ երջանիկ Արցախում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Արցախ», «Հայաստան, սփյուռք, Արցախ» «Stop terrorism»: «Մենք սրբի պես ենք մեր զինվորին պահել ու պահում, նրանց արյունը թանկ է բոլորիս համար»,-նշում էին նրանք:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ կոչ արեց չգնել թուրքական ապրանքներ: «Ինչքան թուրքական ապրանք կա՝ ասում ենք ոչ, թուրքական խանութներից առևտուր չենք անում»,-ասաց նա:

Նշենք, որ Եվրոդատարանից աշխատակից մոտեցավ ակցիայի մասնակիցներին, ում փոխանցեցին իրենց պահանջները և նամակները: