Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 300 հազարը. RT
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 33 862 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 332 634, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 155 900-ի:
Մինչ այժմ կորոնավիրուսից 4 785 297 մարդ ապաքինվել է:
Ներկա պահին թե՛ վարակման դեպքերի ընդհանուր թվով և թե՛ մահացության ցուցանիշով Բրազիլիան աշխարհում շարունակում է մնալ երկրորդ տեղում. առաջինն ԱՄՆ-ն է:










