Թրամը ծրագրում է հոկտեմբերի 24-ին արտահերթ քվեարկել նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հոկտեմբերի 24-ին Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում արտահերթ քվեարկել համընդհանուր ամերիկյան ընտրություններում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալը: ԱՄՆ ղեկավարն ավելի վաղ փոխել էր բնակության վայրի գրանցումը՝ Նյու Յորքից տեղափոխելով Փալմ Բիչ քաղաք, որտեղ գտնվում է իր կալվածքը:
2016 թվականին Թրամփը կնոջ հետ միասին քվեարկել էր Նյու Յորքում հենց ընտրությունների օրը:
Նշենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրությունների արդյունքում կընտրվեն նախագահը, փոխնախագահը և Ներկայացուցիչների պալատի 435 անդամ, ինչպես նաև Սենատի մեկ երրորդը:










