Անցած ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները վստահություն են ներշնչել․ Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ։
Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:












