Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով հիվանդ 800 քաղաքացի, 388-ը ունի հոսպիտալացման կարիք
Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:
Նախարարը կոչ է արել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան, քանի որ այս պահին բժիշկները զինվորներին են պետք։










