Ալաբամայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռն ուրբաթ երեկոյան կործանվել է Ալաբամա նահանգում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ դեպքի ընթացքում տուն է այրվել:
Բոլդուին շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ մի քաղաքացիական անձ չի տուժել: CNN-ը դիմել է Ավիացիայի դաշնային վարչություն, որը պատահարի առնչությամբ մեկնաբանություն չի տվել:
Շրջանի շերիֆի թվիթերյան գրառման համաձայն՝ պաշտպանության նախարարության աշխատակիցը և ռազմածովային նավատորմը հետաքննություն կիրականացնեն, և, սպասվում է, որ հավելյալ տեղեկություն կտրամադրեն:










