ԵՄ ղեկավարները պայմանավորվել են արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները
ԵՄ ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված համաժողովում պայմանավորվածություն են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն արագացնելու վերաբերյալ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ТАСС-ը:
«Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների տվյալները կմշակվեն ոչ թե համալիր հետազոտությունների արդյունքում, այլ՝ միանգամից՝ տվյալների ստացման ծավալին համապատասխան: Սա թույլ կտա արագացնել եվրոպական արտադրության պատվաստանյութերի մուտքը շուկա՝ չվնասելով անվտանգությունը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:










