Հակառակորդի հրետակոծության հետևանքները Մարտունիում (տեսանյութ)

16:29 • 01.11.20

WarGonzo-ն իր յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են Արցախի Մարտունի քաղաքի ավերածությունները հակառակորդի հրետակոծությունից հետո։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունի քաղաքը և հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։