Արդարադատության նախարարն այսօր շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան, սակայն իրականում ձերբակալված վարձկանները երկուսն են․ ԱՆ խոսնակ

14:41 • 04.11.20

ՀՀ արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Իրականում, ձերբակալված վարձկանների թիվը երկուսն է»,- գրել է խոսնակը։